Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը գրել է․
«Այսօր ուղիղ 20 օր է անցել ահաբեկչական ակտից՝ որ մանկահասակ երեխաների ննջարանի անմիջապես կողքը այրեցին «Մայր Հայաստան» խմբակցության անդամի ընտանեկան մեքենան։ Ոչ մի քայլ չկա՝ դեպի բացահայտում,ինչո՞ւ… Կա ձերբակալված, բայց չեն բացահայտվում պատվիրատուները, իսկ միգուցե իշխող թրքասեր խմբակին ձեռք չի տալիս, որ բացահայտվեն ընդդիմադիրի ընտանիքի հանդեպ ոտնձգությունները՞. սա վտանգավոր նախադեպ է, անպատժելիությունը ծնելու է նորանոր հանցագործություններ՝ հանուն քաղաքացիների շահերի պայքարողների հանդեպ։
Պահանջում ենք՝ բացահայտել և հանրությանը տեղեկացնել, թե ովքե՞ր կարող են երեխաների գրեթե ննջասենյակում ահաբեկչական ակտ իրականացրել՝ հանուն թալանի քողարկման…
Սպասում ենք բացահայտման»։
Հիշեցնենք՝ մայիսի 6-ին` գիշերը 4։00-իի սահմաններում, Երևանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում հրկիզել էին Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյան կնոջ էլեկտրամոբիլը։ Տուժածներ չկան։