կարևոր
811 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-25 00:05
Հասարակություն

Վերահաստատե՛ք Վեհափառին ձեր հայտնած հավատարմությունը․ Սամվել դպիր Գրիգորյանը բաց նամակ է ուղղել

Վերահաստատե՛ք Վեհափառին ձեր հայտնած հավատարմությունը․ Սամվել դպիր Գրիգորյանը բաց նամակ է ուղղել

Սամվել դպիր Գրիգորյանը բաց նամակ է ուղղել Մասյացոտնի թեմի քահանաներին․

«Արժանապատիվ քահանա հայրեր,

Շատերիդ անձամբ եմ ճանաչում, շատ սիրում ու հարգում: Շատ եմ խնդրում թեմի 4 արժանապատիվ քահանաների` Տեր Աբրահամի, Տեր Եփրեմի, Տեր Եզնիկի և Տեր Արծրունի օրինակով դուք էլ վերահաստատեք ընդամենը 5 ամիս առաջ` հունիսի 22-ին Վեհափառ Հայրապետին հանրային ձևով ձեր հայտնած հավատարմությունը: Լռությունը նշանակում է հաշտ լինել Տեր Երվանդի` Մայր եկեղեցու նվիրապետական կարգի նկատմամբ ըմբոստությանը, Եկեղեցու պառակտմանը և լուռ մասնակիցը կամ դիտորդը լինել Քրիստոսի Մարմնի մասնատման ծանրագույն մեղքին:

Հիշենք առաքյալի պատգամները.

«Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք, դէ՛ն գցենք ամէն հպարտութիւն եւ ծանր մեղք, համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ. նայենք Յիսուսին՝ հաւատի զօրագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծու աթոռի աջ կողմում։ Ապա ուրեմն՝ մտաբերեցէ՛ք Յիսուսին, որ այսպէս համբերեց իր հանդէպ մեղաւորների ունեցած հակառակութեանը, որպէսզի չլինի թէ յոգնէք եւ յուսալքուէք»:

Եբր. 12:1-3

«Նախ՝ երբ ի մի վայր էք ժողովւում եկեղեցում, լսում եմ, թէ բաժանումներ կան ձեր մէջ. եւ մասամբ հաւատացի։

Բայց պէտք է, որ հերձուածներ էլ լինեն ձեր մէջ, որպէսզի ձեր միջից նրանք, որ ընտիր մարդիկ են, երեւան»:

Ա Կորնթ. 11:18-19

Աստված մի արասցե, Տեր Հիսուս Քրիստոս Իր Հայտնության օրը մեզ ասի.

«Իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառն. հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից»:

Յայտ. 3:16»։