կարևոր
457 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-24 23:00
Հասարակություն

Ռուս տուրիստները մեր կարալյոկի համից հիացած էին, ասում էին как мед. Մեղրիի բնակչուհի

Ռուս տուրիստները մեր կարալյոկի համից հիացած էին, ասում էին как мед. Մեղրիի բնակչուհի

Սիլվա Սարգսյանը  10 տարուց ավել է, ինչ  Մեղրիի արևաշող հովտում աճած արքայանարինջից չիր  է պատրաստում: Նրա և մեղրեցիների պատրաստած չիրը   դարձել է ոչ միայն քաղաքի   խորհրդանիշ, այլ նաև՝ համեղ և  յուրօրինակ բրենդ։

Իր քաղցրությամբ աչքի ընկնող միրգը մինչև չիր դառնալը մշակման մի քանի էտապով է անցնում:  Աշնան կեսին արդեն հասած, մեղմ քաղցրության  արքայանարինջը հավաքելուց հետո սկսում են չորացման ծեսը։

Ալյուրանման դիմափոշին բնական է, վստահեցնում է Սիլվա Սարգսյանը, մրգի  քաղցրության հետևանքով առաջացած:

Մեղրիի չիրը տարբերվում է իր քաղցրությամբ և օգտակարությամբ: Գաղտնիքը միայն այս տեղանքին հատուկ եղանակային  պայմանների մեջ է:

Իրացման խնդիրը տարբեր ճանապարհներով են լուծում: Զբոսաշրջիկները նույնպես օգտվում են մեղրահամ բերքից:

Սվետլանա Խաչատրյանի ընտանիքը թեև բնակվում է բազմաբնակարան շենքում, բայց սարի լանջին  այգի է հիմնել, արքայանարինջ աճեցրել: Նրանք  բերքի իրացման խնդիրը դժվարանում են  լուծել: 

Մեղրի Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հակառակն է պնդում, իրացման խնդիր չկա համայնքում:

Մանրամասները՝ տեսանյութում: