|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իսրայելը չի ընդունում Երուսաղեմի հայոց 97-րդ պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանին, որի` իր լիազորություններին անցնելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեկ Երուսաղեմի հայկական թաղամասի Սբ Հակոբ եկեղեցում. տեղեկացնում է Вестник Кавказа-ն:
Բանն այն է, որ Երուսաղեմի բոլոր քրիստոնեական հարանվանությունները աշխատում են իրենց առանջորդ նշանակել այնպիսի անձանց, որոնց հարցում համաձայնություն է լինում Իսրայելի, Հորդանանի եւ Պաղեստինյան ինքնավարության կողմից, ինչը նոր եպիսկոպոս եւ պատրիարք նշանակելը դարձնում է լուրջ դիվանագիտական խնդիր:
Նուրհան արքեպիսկոպոսի նշանակումը խախտում է այդ կանոնը, քանի որ նրա թեկնածությունը հավանության է արժանացել միայն Պաղեստինի ու Հորդանանի կողմից, սակայն ոչ` Իսրայելի, քանի որ արքեպիսկոպոսը բազմիցս հակաիսրայելական արտահայտություններ է արել, իսկ 2013-ի սկզբին խստորեն դատապարտել է Իսրայելին` Հայոց ցեղասպանությունը ճանաչել չցանկանալու կապակցությամբ:
Իսրայելի պաշտոնական շրջանակները չեն թաքցնում, որ Նուրհան արքեպիսկոպոսի նշանակմամբ Էջմիածինը մարտահրավեր է նետում Իսրայելին, ինչը կարող է հետագայում վարչական եւ այլ հակամարտություններ ծնել իսրայելական իշխանությունների ու երկրի հայ համայնքի հոգեւոր առաջնորդների միջեւ: