|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Պոլսո Հայոց նորընտիր պատրիարք Սահակ Բ-ին (Սահակ Մաշալյան): Պոլսո 85-րդ պատրիարքը ընտրվելուց հետո առաջին անգամ է հանդիպում երկրի նախագահի հետ: Հանդիպումն անցել է փակ՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Թուրքիայի նախագահականի պաշտոնական կայքը:
Նույն օրը Մաշալյանը հանդիպել է նաև Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Այդ մասին թուրք նախարարը գրում է թվիթերյան էջում. «Շնորհավորում եմ Թուրքիայի հայոց 85-րդ պատրիարք ընտրված Սահակ Մաշալյանին: Բարօրություն եմ մաղթում հայ համայնքին և մեր երկրին: Բոլորս միասին կշարունակենք աշխատել մեր երկրի բազմամշակութային և հանդուրժողականության մթնոլորտում»:
.jpg)

