|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան և հանդիպել 85-րդ պատրիարք Սահակ Մաշալյանին:
2024 թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական խմբում Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպման նախօրեին ԹՖՖ փոխնախագահ Մուրաթ Աքսուն և ԹՖՖ ղեկավար կազմի անդամ Ալի Դյուշմեզը Մաշալյանին հրավիրել են դիտելու մարտի 25-ին նախատեսվող ֆուտբոլային հանդիպումը:
Թուրք պաշտոնյաները ազգային հավաքականների խաղում մաղթել են «խաղաղություն, եղբայրություն և բարեկամություն» և շնորհավորել են Սահակ պատրիարքին ու հայ համայնքին Սուրբ Ծննդյան առթիվ: