|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հունվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին Երուսաղեմի Հայոց պատրիարք ընտրվելու առիթով:
«…Փառք Ամենակալին, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը դարեր ի վեր արդյունազարդում է իր սրբազան առաքելությունը Տերունակոխ սուրբ վայրերում և այժմ նորընտիր գահակալիդ կորովի գործունեությամբ պիտի նոր զարթոնք ու շինություն ապրի: Աստծո երկնահեղ օրհնության ներքո Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությունը Ձեր գլխավորությամբ նախանձախնդրորեն պիտի շարունակի տերունապատվեր սպասավորությունն ու պահպանությունը Սուրբ տեղյաց մեր նվիրական սրբավայրերի»,- ասվում է Վեհափառ հայրապետի շնորհավորագրի մեջ:
Նորին սրբությունը մաղթել է, որ Բարձրյալն Աստված աջակից լինի նորընտիր պատրիարքին` շնորհելով արգասալի իրագործումներ ու մշտանորոգ հաջողություններ, և առավել զորացնի Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը` ի փառս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն համայն հավատավոր հայ ժողովրդի: