|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նոյեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Սալոմե Զուրաբիշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետի գրության մեջ մասնավորապես ասված է. «Վրաստանի ժողովուրդը հայրենի իր երկրի կառավարումը վստահել է Ձեզ՝ գնահատելով Ձեր հարուստ փորձառությունը և տարբեր պաշտոններում Վրաստանի զորացմանն ուղղված հայրենանվեր Ձեր ջանքերը:
Մեր մաղթանքն է, որ Ձեր առաջնորդությամբ նոր ձեռքբերումներով արդյունավորվեն Վրաստանի և Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները՝ ի նպաստ մեր եղբայր ժողովուրդների բարօրության և դարավոր բարեկամության ամրապնդման»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Երկնավոր Տերը Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահի Վրաստանը և նրա հավատավոր ժողովրդին` պարգևելով նորանոր հաջողություններ նորընտիր նախագահին: