|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Մատաթիա Ա-ին Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու պատրիարք ընտրվելու առիթով:
«Լիահույս ենք, որ Ձերդ Սրբության գահակալության շրջանում Եթովպիայի մեր քույր Եկեղեցին կշարունակի առաջընթաց արձանագրել իր Տիրավանդ առաքելության մեջ...:
Ուրախություն է մեզ համար հաստատել, որ պատմական են մեր երկու ժողովուրդների ու Եկեղեցիների կապերը, որոնք պսակվել են սիրո գործակցության բազում օրինակներով և ձեռքբերումներով, և որն այսօր էլ իր բարերար ազդեցությունն ունի մեր երկկողմ հարաբերություններում: Վստահ ենք, որ Ձերդ Սրբության գահակալության օրոք մեր Եկեղեցիների պատմական բարեկամությունը, որում նաև կարևոր դերակատարություն ունի Եթովպիայի հյուրընկալ երկրում ապրող փոքրաթիվ, բայց պատմական հայ համայնքը, կշարունակի զորանալ և գործակցության նոր արդյունքներ արձանագրել` ի խնդիր միջեկեղեցական և միջկրոնական երկխոսության, աշխարհում խաղաղության և կայունության հաստատման», - ասված է շնորհավորական ուղերձում: