|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 4-ին շնորհավորական նամակ է ուղարկել Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահ Դավիթ Մարիա Սասոլիին:
Նամակում մասնավորապես ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու առթիվ:
Ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում Եվրոպական խորհրդարանի առաքելությունը կարևորվում է ոչ միայն Եվրամիության տարածքում, այլ նաև նրա սահմաններից դուրս:
Արցախում ևս հավատում ենք ժողովրդավարական արժեքներին. մեր ժողովուրդը նույնպես հետևողական է ժողովրդավարական երկիր զարգացնելու և իրավունքի գերակայությունն ամրապնդելու իր ձգտման մեջ:
Այս առումով Արցախում բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի անդամների հետ մեր կապերը, որը անգնահատելի ռեսուրս է փորձի փոխանակման համար:
Հուսով եմ, որ Ձեր նախագահության ընթացքում Եվրոպական խորհրդարանը կլինի ավելի ինտեգրող իր արժեքները կիսող կառույցների և ժողովուրդների համար:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ գործունեություն՝ հանուն Եվրոպայի ժողովրդավարական տան և բաց դռներով Եվրոպայի»: