|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ ՍԴ-ն, ԿԸՀ-ի որոշումն անփոփոխ թողնելով, իր կերպարը չփոխեց, ցույց տվեց, որ շարունակում է մնալ իշխանության կցորդը: Հակոբյանն անհիմն որակեց այն պնդումները, թե իբր «Ժառանգության» ներկայացուցիչները հիմնարար փաստարկներ չեն ներկայացրել ՍԴ-ին:
Խոսելով Սերժ Սարգսյանի ասուլիսի մասին` Հակոբյանը նշեց, որ ամենավիրավորականն այն է, որ մերժված առաջարկությունները Սերժ Սարգսյանը նորից փակ ծրարով ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչը դիվանագիտական տեսանկյունից վիրավորանք եւ արհամարհանք է դիմացինի նկատմամբ: Հակոբյանը վստահ է, որ երկխոսության ճանապարհը փակված չէ` հաղթող կամ պարտվող կողմեր չկան, եթե հաղթում են, ապա բոլորը միասին, եթե պարտվում, ապա նույնպես բոլորը:
Սերժ Սարգսյանի ասուլիսին անդրադարձավ նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա` Սարգսյանի հայտարարությունը, որ աշխարհի վրա դառնացած եւ սոված մարդուն այցելելն իմաստ չունի, արդեն հայտնում են նրա հոգեվիճակի մասին, եւ որ ավելորդ մեկնաբանության կարիք չկա: «Սերժ Սարգսյանը պարտվել է, խնդիրներ ունի, նա հիմա խուճապի մեջ է»,- հայտարարեց Փոստանջյանը:
Նա վստահ է, որ որոշ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը ո'չ ասուլիս էր, ո'չ էլ մտքերի ազատ փոխանակում, այլ հաղորդում, այլն էլ` մոնտաժված, փակ տարածությունում գտնվող մարդու խոստովանություն: