Փոխարժեքներ
05 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Աննա Վարդապետյանը երեկ ինչքան ուժ ուներ, խայտառակվեց` խորհրդարանի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդությունը ներկայացնելիս: Նա որևէ հիմնավոր բացատրություն չտվեց, թե ինչու է Սեյրան Օհանյանի առանձնատան մասով մեղադրանք առաջադրվում այդ շրջանում նախարար աշխատած Արծվիկ Մինասյանին, ում մեղադրում են, որ դառնալով բնապահպանության նախարար Սևանի ափին մոտ հազար ապօրինի կառույցների հարցով դիմել է պատկան մարմիններին, որ օրինականացնեն, որպեսզի պետության բյուջե գումար մտնի գույքահարկերից: Պարզվում է՝ դրանց մեջ է եղել նաև Սեյրան Օհանյանի համար կառուցվող առանձնատունը։
Դատախազը պնդում էր, որ խմբային շահ է գործել, Մինասյանը նախապես իմացել է, մինչդեռ Մինասյանը հայտարարեց, որ տեղյակ չի եղել և որ դա բնապահպանության նախարաի գործառույթների մեջ չի մտնում՝ պարզել։
Ինչևէ, Սեյրան Օհանյանից, Արծվիկ Մինասյանից և Արթուր Սարգսյանից բացի մոտ ապագայում գլխավոր դատախազությունը, ըստ որոշ տեղեկությունների, «գալու» է նաև Իշխան Սաղաթելյանի հետևից՝ անձեռմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Բագրատ Սրբազանի կեցավայրում կայացած հանդիպումներին Արթուր Սարգսյանից բացի մասնակցել է նաև Իշխան Սաղաթելյանը։ Վաղը կարող են սրբազանի հարևանին, ջրի տեսուչին և տանը մաքրություն անողին էլ մեղադրանք առաջադրել»։