|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ»-ը գրում է. «Երբեմն նույնիսկ առաջին հայացքից առավելագույնս պաշտպանված անձինք են դառնում հանցագործության զոհ: Երեկ առավոտյան մի երիտասարդ տղա շենքի բակում պոկել է տարեց կնոջ պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի: Ավելի ուշ պարզվել է, որ կինը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մորաքույրն է՝ Սուսաննա Հովսեփյանը: Ականատեսների խոսքով, ընդամենը րոպեներ անց շենքի բակը լցվել է իրավապահներով, եւ սկսվել է հետաքննությունը: Թերեւս գողը, եթե իմանար ում հետ գործ ունի, դժվար թե հանդգներ գնալ այդ քայլին: Գառնիկիչը գետնի տակից էլ կհայտնաբերի նրան»: