|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել այսօրվա երթից հետո։
«Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը շնորհակալություն է հայտնում այսօրվա հանրահավաք-երթի բոլոր մասնակիցներին՝ հասարակական ու քաղաքական գործիչներին, արվեստի և սպորտի ոլորտի ներկայացուցիչներին, պետական ծառայողներին և գործարարներին, և, իհարկե, Հայաստանի բոլոր քաղաքացիներին։
Այսօր մենք կարևոր գործ արեցինք միասին. ապացուցեցինք բոլորին, որ հայ ժողովուրդը տեր է իր իրավունքներին և ապագային, իր ավանդույթներին ու սրբություններին։ Սամվել Կարապետյանը պետք է ազատ արձակվի ապօրինի կալանքից, մենք պետք է սկզբունքորեն նոր ուժ ձևավորենք ու բռունցք դառնալով լուծենք մեր հայրենիքի առաջ ծառացած բոլոր խնդիրները։
Քանդողները ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է»,– ասվում է հայտարարության մեջ։