կարևոր
790 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-04 21:26
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն, եկել է մեկ բռունցք դառնալու ժամանակը․ Արամ Վարդևանյանն ընթերցեց Սամվել Կարապետյանի ուղերձը

Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն, եկել է մեկ բռունցք դառնալու ժամանակը․ Արամ Վարդևանյանն ընթերցեց Սամվել Կարապետյանի ուղերձը

«Սամվել Կարապետյանը քիչ առաջ իմ գործընկերների միջոցով փոխանցել է իր ուղերձը»,- ԱԱԾ շենքի մոտ հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ընթերցելով այն․ «Անցած օրերը առանց որևէ չափազանցության իմ կյանքի ամենակարևոր օրերից էին։ Լինելով ապօրինի կալանքի տակ՝ ոչ մի վայրկյան ո՛չ մեկուսացում, ո՛չ մենակություն չեմ ապրել։ Այն սերն ու հարգանքը որ զգացել եմ հազարավոր մեր հայրենակիցներից, կարող են երջանկացնել յուրաքանչյուրին․․․ Մեր ժողովուրդն իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ մեկուսարանում եմ ոչ թե ես, այլ՝ իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն ՀՀ-ում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ։ Պատրաստ եմ անցնել պայքարի ճանապարհով»,- նշված է տեքստում։