կարևոր
1285 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-05 11:19
Իրավական

Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է

Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է

«Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է, հայտնել է նրա որդին։

Նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ: Որոշումը կայացրել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը:

«Հերթական քաղաքական պատվերն է: Ակնհայտ անհիմն միջնորդություն է ներկայացվել», - ասաց Չախալյանի պաշտպաններից փաստաբան Ալիկ Թումասյանը:

Հիշեցնենք՝  Վահագն Չախալյանի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանության յուրացման նախապատրաստման քրեական վարույթի շրջանակում՝ քննիչի միջնորդության հիման վրա դատախազի կայացրած որոշմամբ։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման նախապատրաստում) եւ 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն նախապատրաստելը)։