կարևոր
844 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-06 16:08
Աշխարհ

Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ՝ Թրամփի հետ հանդիպելու

Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ՝ Թրամփի հետ հանդիպելու

Այսօր՝ ժամը 16:00-ին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման, հաղորդում է «Сегодня в Израиле»-ն։

Այցի հիմնական նպատակն է ամփոփել և հայտարարել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի մանրամասները։

Հնարավոր պայմանավորվածության շրջանակում նախատեսվում է ազատ արձակել 10 իսրայելցի պատանդի և փոխանցել 18 զոհվածների մարմինները։

Ի տարբերություն նախորդ հանդիպումների, բանակցությունները կարող են անցնել ոչ պաշտոնական մթնոլորտում՝ ընթրիքի սեղանի շուրջ, այլ ոչ թե Օվալաձև աշխատասենյակում՝ մամուլի համար ավանդական հայտարարություններով։ Նման ձևաչափը կարող է վկայել Գազայում պատերազմը դադարեցնելու շուրջ Նեթանյահուի հետ համաձայնության հասնելու, ինչպես նաև «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնման շրջանակում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու Թրամփի ձգտման մասին։

Ակնկալվում է, որ կողմերը կփորձեն ավարտին հասցնել պայմանավորվածությունների ձևավորումը, ներառյալ ռազմական գործողությունների դադարեցման տեսքով «իսրայելական ներդրումը», նախքան պաշտոնական հայտարարություններ անելը։