|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ առաջիկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պայմանավորվել ենք առաջիկայում հանդիպել ամենաբարձր մակարդակով՝ նախագահ Թրամփի հետ։ Մինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել», – գրել է Զելենսկին Telegram–ում։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ ծրագիր է մշակել։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և հավատարիմ է Անքորիջի հարթակում տեղի ունեցած քննարկումներին։
ՌԴ նախագահի` արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը դեկտեմբերի 20-21-ը Մայամիում բանակցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։