|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը կայցելի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայ համայնքին:
Ըստ Asbarez-ի՝ սեպտեմբերի 24-26-ը կայանալիք այցի շրջանակներում Փայլանը պատրաստվում է մասնակցել մի շարք միջոցառումների, մասնավորապես` գիտաժողովի, հայ համայնքի հետ ընթրիքի, հայկական եկեղեցում պատարագի, նաև Asbarez պարբերականի կազմակերպած հանդիպմանը:
ԱՄՆ այցի շրջանակներում Փայլանը կայցելի նաև Մոնթեբելոյում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ կտեղադրի նրանց հիշատակին:
Ի դեպ, Ամերիկայի հայ համայնքը ակտիվ մասնակցություն կունենա բոլոր միջոցառումներին:
ԱՄՆ-ում Փայլանի օրակարգը՝ այստեղ: