կարևոր
1303 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-05 15:39
Հասարակություն

Չենք կարող լուռ նայել այս ոտնձգություններին, երբ փորձում են խաթարել մեր հոգևոր պատկանելությունը. Արմաշ Սրբազան

Չենք կարող լուռ նայել այս ոտնձգություններին, երբ փորձում են խաթարել մեր հոգևոր պատկանելությունը. Արմաշ Սրբազան

Հուլիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Իր քարոզում Սրբազան Հայրը խոսել է քրիստոնյայի հոգևոր պայքարի, անձի ազատ ընտրության և պատասխանատվության կարևորության մասին՝ ընդգծելով, որ մենք կա՛մ ծառայում ենք Աստծուն՝ սիրով, խոնարհութեամբ ու հնազանդութեամբ, կա՛մ դառնում ենք մեղքի, եսասիրութեան, ստի ու կեղծ գաղափարների ծառաներ։ Այս առնչությամբ Արմաշ եպիսկոպոսը շեշտել է, որ քրիստոնեությունն առաջնորդում է ամենքին Աստծո կամքին հնազադնությամբ, նվիրումով և զոհաբերության ոգով հասնելու իրական ազատության ու պատասխանատվությամբ հանձն առնելու և հաղթահարելու բոլոր գայթակղություններն ու փորձությունները։

Անդրադառնալով մերօրյա իրականությանը՝ Սրբազան Հայրն ընդգծել է, որ այսօր էլ կոչված ենք մեր առաքելությանը հավատարիմ, հոգևոր-ազգային արժեքների պահպանությամբ հաստատել արդարության և ճշմարտութեան գերակայությունը ազգային ու հասարակական կյանքում։

«Այս պահին մեր սիրելի եղբայրներ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներն ու ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանն ապօրինաբար ազատազրկված են։

․․․Չենք կարող լուռ նայել այս ոտնձգություններին, երբ փորձում են խաթարել մեր հոգևոր պատկանելությունը, երբ հավատքը զրկվում է հանրային իրավունքից՝ փակելով ժողովրդի հոգևոր շնչառությունը», - ասել է Արմաշ Սրբազանը՝ հրավիրելով հավատավոր ժողովրդին աղոթք բարձրացնելու Սուրբ Էջմիածնի պայծառության, մեր հայրենիքի խաղաղության, ինչպես նաև գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար: