կարևոր
1420 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-28 13:26
Քաղաքական

Այս ամենը տեղի է ունենում լուռ մնացածների, անտարբերների և հենց քո համաձայնությամբ, որ կկարդաս սա և լուռ ու գլխիկոր կգնաս «քո գործերին․ դիտարկում

Այս ամենը տեղի է ունենում լուռ մնացածների, անտարբերների և հենց քո համաձայնությամբ, որ կկարդաս սա և լուռ ու գլխիկոր կգնաս «քո գործերին․ դիտարկում

«Գալստանյան և Աջապահյան արքեպիսկոպոսների շինծու քրեական վարույթները հայերի Մեծ Ամոթի շրջանի փաստավավերագրման ստորացուցիչ դրվագներ են:

Սրանք տեղի են ունենում քանի որ հավաքական հայ ժողովուրդը շարունակաբար համագործակցում է օրվա հակահայ իշխանությունների հետ՝ լռելով, անտարբեր և անհաղորդ լինելով:

Աջապահյանի վրա հարուցված քրեական վարույթի շրջանակներում երեկ հարուցեցին այլ քրեական վարույթներ նույնպես: Ինձ էլ չմոռացան, վեց ժամով ապօրինի ձերբակալեցին և կարեցին հերթական շինծու գործը:

Իհարկե պատիվ է, երբ ռեժիմի թելադրանքի տակ գործող Քննչական կոմիտեն վարույթ է հարուցում՝ ասելով, թե իբր ես միջամտում և խոչընդոտում եմ, որ Աջապահյանի հետ անեն ինչ խելքներին փչում է:

Սրանով հանդերձ, կրկնեմ, որ այս գործը ոտքից գլուխ շինծու է, ռեժիմի հերթական հորինած վարույթն է:

Արձանագրում եմ ևս մեկ անգամ, որ այս ամենը տեղի է ունենում լուռ մնացածների, անտարբերների, անհաղորդների համաձայնությամբ: Եվ հենց քո համաձայնությամբ, որ կկարդաս սա լրահոսիդ մեջ որպես հերթական տեղեկատվություն և լուռ ու գլխիկոր կգնաս «քո գործերին»:

Մի քանի օր խելքի գամ, տեսաուղերձով կանդրադառնամ այս անօրինություններին»: