|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս գրել էինք, որ Ստեփանակերտում շուրջ մեկ տասնյակ արցախցի է մնացել, որոնց մեծ մասը ոչ էթնիկ հայեր են: Բնիկ արցախցիներից մնացել են Դավիթ Գալստյանի հորեղբայրը` Սարգիս Գալստյանն ու կինը։
Մենք տեղեկացանք, որ Արցախում մնացած այս ընտանիքը բնակվում է նախկին նախագահ Բակո Սահակյանի տանը, ում հետ քավորսանիկական հարաբերություններ ունեն։ Իսկ մյուս արցախցիներին ռուս խաղաղապահները տեղավորել են Արցախում հայտնի գործարար Ցեխավիկ Էդոյի հսկա տանը: Վերջինս Սամվել Բաբայանի մտերիմներից է, գազալցակայաններ ու բենզալցակայաններ ուներ Արցախում։ Մեկ վայրում կենտրոնացնելու իմաստն այն է, որ այդպես ավելի հեշտ է հոգալ մարդկանց սննդի եւ մյուս հարցերը։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։