Փոխարժեքներ
05 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում հուլիսի 5-ին հարձակում է իրականացվել Գազայի հումանիտար հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակցի վրա, որոնք մասնակցել են սննդի օգնության բաշխման գործընթացին։
Այս մասին հայտնել է հիմնադրամը X սոցիալական ցանցում։GHF-ի հաղորդագրության համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել SDS-3 հաստատությունում, որտեղ իրականացվում էր պարենային օգնության տրամադրում։
Նախնական տվյալներով՝ երկու անհայտ անձինք նռնակներ են նետել ամերիկացի աշխատակիցների ուղղությամբ։ Հիմնադրամի պաղեստինցի աշխատակիցները և շրջապատում գտնվող քաղաքացիական անձինք չեն տուժել։Ըստ հիմնադրամի՝ վիրավորված ԱՄՆ քաղաքացիները գտնվում են կայուն վիճակում, ստանում են բժշկական օգնություն, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Կազմակերպությունը հորդորել է հանրությանը աջակցել վիրավորներին և նրանց ընտանիքներին։GHF-ն ընդգծել է, որ ունի հավաստի տեղեկություններ ՀԱՄԱՍ խմբավորման կողմից կազմակերպված հնարավոր հարձակումների մասին՝ ուղղված ամերիկյան անձնակազմին, պաղեստինցի աշխատակիցներին և մարդասիրական օգնությունից կախված քաղաքացիներին։ Չնայած ստեղծված իրավիճակին՝ հիմնադրամը հայտարարել է, որ շարունակելու է իր առաքելությունը՝ Գազայի բնակիչներին մատակարարելով անվտանգ և մասշտաբային սննդային աջակցություն։