Փոխարժեքներ
05 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովը, որը կայանալու է հուլիսի 12-ին` Գորիսում, «բրոնյա» են արվել Գորիսի գրեթե բոլոր հյուրանոցները։ Քաղաքում 10 հյուրանոց է գործում, սակայն այդ օրն ազատ համար գրեթե չկա ոչ մի տեղ: Իշխանական էլիտան` մոտ 200 հոգի՝ կառավարության, օրենսդիր մարմնի անդամներ, տարածքային կառույցների ներկայացուցիչներ, մարզպետներ եւ այլք, երկու օր կանցկացնեն Գորիսում։
Հյուրանոցային համարների բրոնյայով զբաղվել է գորիսեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Ասում են՝ կաշվից դուրս է եկել հավուր պատշաճի միջոցառումն ու հյուրընկալությունն անցկացնելու համար: Ծրագրել է, որ Փաշինյանը կարողանա զբոսնել Գորիսում եւ նրան փողոցում «ջերմ բարեւեն, սեր ու աջակցություն հայտնեն» նախապես պարապացրած քաղաքացիները: Հույս ունի այդկերպ շահել Փաշինյանի վստահությունը եւ ընտրվել ՔՊ վարչության անդամ, որի համար ինքնաառաջադրվել է։
Իշխանական քաղաքական ժողովները սովորաբար մերձեցման միջոցառումներ են լինում, որոնց ընթացքում Փաշինյանը զոնդաժ է անում թիմին կարեւոր հարցերում ինչպես դրսեւորվել, ինչ պատասխաններ տալ լրագրողներին, հընթացս էլ սպառնում է թիմակիցներին հանկարծ չմտածեն նավը լքելու մասին, հակառակ դեպքում իրենց տխուր օրեր է սպասվում։ Իսկ այս ժողովին թեմաների պակաս հաստատ չի լինելու՝ եկեղեցու, ընդդիմադիր եւ հոգեւոր «ահաբեկիչների» հարցերը, ինչպես նաեւ սեպտեմբերին սպասվող համագումարի հարցերը: Ոչ միայն ողջ հանրության ուղեղները լվանալու կարիք կա, այլեւ սեփական թիմակիցների, որոնք հանկարծ չկասկածեն, որ առաջնորդն «ամեն ինչ ճիշտ է անում» եւ հմայված նապաստակների նման օձի երախը գնան»։