|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ փետրվարի 1-ին, Սանկտ Պետերբուրգի «PARK INN» ցանցի «Պրիբալտիյսկայա» հյուրանոցում 200 մարդ է հոսպիտալացվել թունավորման ախտանիշով:
Այս մասին հայտնում է Flashnord լրատվականը: Այս պահին հյուրանոցի բակում հերթապահում են շտապօգնության բրիգադները: Աղբյուրի տեղեկություններով՝ նույն իրավիճակն է տիրում նշված ցանցի Մոսկվայում գտնվող հյուրանոցում, որը գտնվում է «Սոկոլնիկի» մետրոյի կայարանի հարևանությամբ:
ՌԴ մայրաքաղաքի հյուրանոցում թունավորվել է 100 մարդ: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ՝ 2017թ.-ի հունվարին, Մոսկվայի նույն հյուրանոցում թունավորման ախտանիշով հոսպիտալացվել էր 100 մարդ: