կարևոր
757 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-05 09:38
Հասարակություն

Քննչական կոմիտեի միջանցքներում խայտառակ վիճակ է․ «Հրապարակ»

Քննչական կոմիտեի միջանցքներում խայտառակ վիճակ է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները պատմում են, որ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հարկաբաժինը սոդոմ-գոմոր է հիշեցնում։ Միջանցքներում ոտատակ դրված են տասնյակ համակարգիչներ, որոնք առգրավվել են տարբեր քրեական վարույթներով եւ ըստ էության իրեղեն ապացույց են հանդիսանում, բայց ապացույցներին ներկայացվող պահման պայմաններում չեն գտնվում։ Իսկական բարձիթողի վիճակ է, որ ցանկացած պահի` ում մտքով անցնի ինչ-որ բան տանել այնտեղից, հանգիստ կարող է դա անել։ Չնայած Քննչականից  իրեղեն ապացույց ճանաչված 590  հազար դոլարի հափշտակության դեպքից հետո արդեն ոչինչ զարմանալի չէ եւ կարելի է պատկերացնել, թե ինչ անհուսալի վիճակ է տիրում այս կառույցում, որի ղեկավարը դեռ քրեական գործի վրա թանաքը չչորացած վազում է Հ 1 եւ լիուբոլ անմեղության կանխավարկած խախտում։