|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոս, գեներալ-մայոր Միխայիլ Գուդկովին հետմահու պարգևատրել է «Ոսկե աստղ» մեդալով՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում ցուցաբերված արիության և հերոսության համար:
Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում ցուցաբերած արիության և հերոսության համար Ռուսաստանի Դաշնության հերոս, գեներալ-մայոր Միխայիլ Գուդկովին պարգևատրել հատուկ գերազանցության երկրորդ նշանով՝ «Ոսկե աստղ» մեդալով (հետմահու)»,-ասված է հրամանագրում:
Հուլիսի 3-ին Պրիմորիեի մարզպետ Օլեգ Կոժեմյակոն հայտնել էր ՌԴ Կուրսկի մարզում Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային հետևակի 155-րդ բրիգադի նախկին հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-մայոր Միխայիլ Գուդկովի մահվան մասին: