|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանին հետմահու «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Գառնիկ Ալեքսանդրի Բադալյանին հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Հունիսի 12-ին 61 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում (համատեղությամբ Աֆղանստանում և Տաջիկստանում) ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, ով բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։