Փոխարժեքներ
06 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Սիրիական պաշտոնական աղբյուրը հաստատել է՝ «իսրայելական օկուպացիայի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ հայտարարություններն այս պահին վաղաժամ են»: Սիրիայի պետական հեռուստատեսւոթյունը մեջբերել է աղբյուրի խոսքերն այն մասին, որ «հնարովր է խոսել նոր համաձայնագրերի շուրջ բանակցությունների հնարավորության մասին միայն այն բանից հետո, երբ օկուպանտները լիովին կկատարեն 1974 թ-ի անջատման մասին համաձայնագիրը եւ կհեռանան այն շրջաններից, որտեղ նրանք մտել են», - նշել է Տարասովը:
Ավելի վաղ Al-Monitor պորտալը հայտնել էր՝ Սիրիան եւ Իսրայելն անուղղակի քննարկումներ են սկսել՝ ուղղված 1974 թ-ի անջատման մասին համաձայնագրի վերաշարադրմանը՝ Միացյալ Նահանգների եւ Պարսից ծոցի երկրների կողմից ձեռնարկված դիվանագիտական քայլերի ֆոնին: Նշվում է՝ կողմերը դիտարկում են Գոլանի վրա հրադադարի գծի երկայնքով ԱՄՆ ուժերի ներգրավման հնարավորությունը նոր համաձայնագրի շրջանակներում, որը հավասարազոր չէ խաղաղության համապարփակ պայմանագրին՝ պարզաբանելով, որ բանակցություններն ընթանում են հետախուզական եւ դիվանագիտական մակարդակներով, նըդ որում՝ երկու կողմերը կենտրոնացած են հրադադարի կայունացման աստիճանական մոդելի վրա՝ առանց հարաբերությունների լիակատար կարգավորման:
«Բանակցություններն ընթանում են միջնորդավորված՝ Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի միջնորդների միջոցով, մինչդեռ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել այդ ճանապարհին աստիճանական առաջընթաց գրանցել: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա արաբական ԶԼՄ-ների տվյալներով՝ «Թել Ավիվի հետ բարձր մակարդակի շփումները սկսվել են հունիսին Իսրայելի եւ Իրանի միջեւ 12-օրյա ռազմական դիմակայության ավարտից մեկ շաբաթ անց»: Աղբյուրի տվյալներով՝ Մոսկվան չեզոքություն է ցուցաբերել հակամարտության ընթացքում՝ ձեռնպահ մնալով Թեհրանին զենք մատակարարելուց: Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ կողմերի միջեւ», - ամփոփել է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի