|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը New York Times-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստան է ժամանել առանց գաղտնի փաստաթղթերի. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքերով` բոլոր գաղտնի փաստաթղթերը, որոնք ինքը կարողացել է ձեռք բերել, Մոսկվա մեկնելուց առաջ հանձնել է լրագրողներին, որոնց հետ հանդիպել է Հոնկոնգում։ Սնոուդենը նշել է, որ փաստաթղթերն իր հետ չի վերցրել, «քանի որ դա հասարակության շահերից չէր բխում»։
Հիշեցնենք, որ Սնոուդենն ԱՄՆ-ում գաղտնի տեղեկատվություն տարածելու մեջ է մեղադրվում: Նա Ռուսաստան է ժամանել այդ տարվա հունիսին: Օգոստոսի 1-ին ռուսական կողմը նրան մեկ տարով ապաստան տալու որոշում է կայացրել: