|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ինքնաթիռը, որում, ենթադրաբար, գտնվում է Կենտրոնական հետախուզական վարչության դավաճան աշխատակից Էդվարդ Սնոուդենը, Մոսկվայից մեկնել է Հավանա. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Գործակալության տվյալների համաձայն` Սնոուդենը գրանցվել է չվերթի համար, սակայն ինքնաթիռ բարձրանալիս նրան ոչ ոք չի տեսել: The Guardian-ի թղթակիցը, վկայակոչելով « Աերոֆլոտ»-ի ներկայացուցիչներին, հայտնում է, որ Սնոուդենն ինքնաթիռ չի նստել և, հետևաբար, Հավանա չի մեկնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան իշխանությունները խնդրել են ՌԴ-ին արտահանձնել ԿՀՎ-ի նախկին աշխատակցին: Ռուսական կողմը, սակայն, հայտարարել է, որ բավական հիմքեր չունի նման գործողությունների համար:
ԱՄՆ-ում Սնոուդենին մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, մասնավորապես` լրտեսության և պետական միջոցների յուրացման մեղադրանքներ: 2013-ի հունիսի սկզբին Սնոուդենը, ով մինչ 2009 թվականը աշխատել է ԿՀՎ-ում, լրագրողներին PRISM գաղտնի ծառայության մասին տեղեկություններ է տրամադրել: PRISM-ը հնարավորություն է տալիս հատուկ ծառայություններին հեռախոսազրույցների գաղտնալսում իրականացնել: Գաղտնալսված զրույցների թվում էին նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցները: