|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ-ում կործանված ինքնաթիռում եղել են առնվազն 14 գեղասահորդներ՝ չհաշված մասնակիցների ծնողներին, մարզիչներին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ամերիկացի գեղասահորդ Ջոն Մարավիլան:
ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնաթիռում են եղել նաև գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենիա Շիշկովան և Վադիմ Նաումովը: Շիշկովան և Նաումովը զույգով հանդես են եկել ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հավաքականի կազմում, 1994-ին նրանք հաղթել են աշխարհի առաջնությունում։
Նրանք և մյուս գեղասահորդները վերադառնում էին հունվարի 21-26-ը ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքում անցկացված գեղասահքի ԱՄՆ առաջնությունից։
Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ ավիավթարից ոչ ոք ողջ չի մնացել։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ինքնաթիռը երկու մասի է բաժանվել ռազմական ուղղաթիռի հետ բախման հետևանքով, նրա բեկորները ցրված են ջրային տարածքում: Գետից դուրս է բերվել առնվազն 18 դի։
Հիշեցնենք՝ Վաշինգտոնի երկնքում՝ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանի մոտ բախվել են ուղևորատար ինքնաթիռ ու ռազմական ուղղաթիռ են բախվել։