|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տեղեկացրել ենք, որ Իրանում կործանվել է մասնավոր ինքնաթիռ, զոհվել է 7 մարդ:
Թուրքական աղբյուրները մանրամասներ են ներկայացրել զոհերի ինքնության մասին, որոնց համաձայն` զոհվածներից մեկը հայտնի թուրք գործարար Հյուսեյն Բաշարանի դուստրն է:
Միջանկյալ հիշեցնենք, որ կործանված ինքնաթիռը պատկանել է գործարար Հյուսեյն Բաշարանի Başaran Holding ընկերությանը:
Ըստ Hurriyet-ի՝ գործարարի դուստրը 2013 թվականից ընդգրկված է եղել հոլդինգի տնօրենների խորհրդի կազմում: Նրան պատրաստում էին հոր փոխարեն ընկերության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուն: Նշվում է նաև, որ Մինա Բաշարանը վերադառնալիս է եղել Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղ նախահարսանեկան խնջույք էր կազմակերպել: