|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն արժան չէ ներման և բաց է թողել ԱՄՆ Կոնգրեսին` իր դեմ ուղղված մեղադրանքները մեղմելու կամ հանելու հարցով դիմելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզական հարցերով հատուկ կոմիտեների ներկայացուցիչ Դայեն Ֆայնսթայնը. հայտնում է РИА Новости-ն:
«Նա կարող էր զանգահարել կոմիտե և հայտնել՝ ինչ տվյալներ է ձեռք բերել: Մենք, իհարկե, կհանդիպեինք նրա հետ, կծանոթանայինք տվյալների հետ: Սակայն այդ ամենի փոխարեն նա հեռացավ այլ երկիր և հսկայական վնաս հասցրեց մեր պետությանը: Նա ներման արժանի չէ»,- ասել է նա: