Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-07-07 10:12
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Օլիգարխները ներման խնդրագրեր են ներկայացնում

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Օլիգարխները ներման խնդրագրեր են ներկայացնում

Թերթի տեղեկություններով` այս օրերին Երեւանի, ինչպես նաեւ տարբեր մարզեռրի համապատասխան կառույցներում ինտենսիվորեն սկսել են հարկեր հավաքել, մասնավորապես` խոսքը վերաբերում  գույքահարկին եւ հողի հարկին:

Բոլոր տեղերում վատ հարկատուների ցուցակներում են հայտնվել հայրենի բարձրաստիճան պաշոտոնյաներն ու օլիգարխները: Բանն այն է, որ նրանցից շատերն այնքան են «հետ գցել» տների ու հողամասերի տեսքով, եւ այնքան ժամանակ հարկ չեն վճարել, որ հիմա այդ գումարների չափը` տուգանքների հետ միասին, հասել է միլիոնների:

Եվ հիմա բազմաթիվ օլիգարխներ թաղապետարաններին դիմումներ են գրում` խնդրանքով ներել եւ կրճատել այդ գումարները:

Որոշ օլիգարխներ անգամ խնդրել են, որ իրենց ընդառաջեն եւ պարտքերի մարման գրաֆիկ կազմեն, որպեսզի հարկերը քիչ-քիչ կարողանան վճարել:

Որոշ թաղապետեր արդեն ներել-ընդառաջել են իրենց դիմած օլիգարխներից շատերին, իսկ ազգաբնակչության այլ խավերի շրջանակներում հարկերի հավաքագրման անզիջում պայքար է ընթանում` «Բյուջե ենք լցնում» կարգախոսի ներքո: