|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Շարունակում ենք ներկայացնել ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանի մասին մեր տեղեկությունները:
Սկզբում Կարինե Հարությունյանը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի տնօրենն էր` 1998-2010 թթ., ապա դարձավ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործադիր տնօրենը. 1998թ. մինչեւ օրս նա զբաղեցնում է այդ պաշտոնը:
Կարինե Հարությունյանը այն անձնավորությունն է, որը 12 տարի «նստած է եղել» վարկային միջոցների վրա: Այդ է պատճառը, որ նրա 12-ամյա հաղթարշավի ժամանակ իր հետ աշխատած մարդկանցից շատ-շատերը վերջինիս բնութագրելիս, սկսում են նրանից, որ Կարինե Հարությունյանը մեր 20-ամյա անկախ երկրի ամենահարուստ կանանցից մեկն է:
Նա իր բիզնեսը կազմակերպել է ոչ թե սեփական ֆինանսական միջոցներով, այլ վարկային միջոցներով, այսինքն` փաստացի պետական միջոցներով: