|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական ЮКОС նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին ներման խնդրագիր է գրել հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ զրույցից հետո։ Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները:
Վերջերս կալանավորին հայտնել են քաղցկեղով հիվանդ մոր վիճակի վատթարացման և նոր քրեական գործի մասին, որը շուտով կհարուցվի։ Ըստ թերթի՝ հենց այս զրույցը, որն անցկացվել է առանց փաստաբանների, ստիպել է Խոդորկովսկուն ներման խնդրագիր գրել ՌԴ նախագահին:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր խնդրագրում Խոդորկովսկին «հիմնվում է մարդասիրական բնույթի հանգամանքների վրա», նաեւ նշել, որ ներում շնորհելու մասին խնդրագիրը կընդունվի մոտ ապագայում։
Խոդորկովսկին ձերբակալվել է 2003-ին։ Երկու տարի անց նա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ հարկեր չվճարելու և խարդախության մեղադրանքով։