|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ չորս տարվա ազատազրկման դատապարտված, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որը ներման դիմումներ էր գրել Սերժ Սարգսյանին, մերժվել է:
Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Թամամյանի շահերի պաշտպան Վաղինակ Գևորգյանից, սակայն վերջինս նշել է, թե առաջին անգամ է լսում այդ մասին: Հարցին, թե հնարավո՞ր է, որ պարզապես տեղյակ չէ, որ դիմումը մերժվել է, փաստաբանը պատասխանել է. «Ես այդ մասին անգամ խոսակցություններ էլ չեմ լսել»:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը դատապարտվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նա անազատության մեջ է 2011 թվականի մարտի 24-ից: