|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ, սոցիոլոգիայի պրոֆեսոր Ստեֆան Սվալֆորսը Նորվեգական նոբելյան կոմիտե նամակ է ուղարկել, որում առաջարկել է Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նամակում նշվում է, որ «Սնոուդենի հերոսական ջանքերը, կիրառված ի վնաս սեփական դիրքի, լույս են սփռում այն լայնածավալ լրտեսական աշխատանքի վրա, որ վարում է ԱՄՆ-ը»: «Սնոուդենի շնորհիվ աշխարհը դարձավ ավելի լավն ու անվտանգ»,- գրել է պրոֆեսորը:
Սնոուդենի անունն արդեն չի կարող ընդգրկվել 2013 թվականի թեկնածուների ցուցակում, սակայն նա մրցանակին կարող է հավակնել 2014-ին: Եվ եթե ստանա այն, կդառնա ամենաերիտասարդ Նոբելյան մրցանակակիրը: