|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանը հայտարարել է, որ կազմակերպությունը Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Ըստ Ermenihaber-ի՝ կազմակերպության նպատակը կանանց իրավունքների, հայ ժողովրդի նկատմամբ նրա բնօրրանում` Արևմտյան Հայաստանում, Համշենում, իրականացված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն է, որը նրանց տրված է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն:
«Այսօր Փայլանն այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական իրավունքները, բնիկներին, ազգային ու կրոնական փոքրամասնություններին: Նրա ցանած` խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների ու դավանանքների պատկանող մարդկանց միջև հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերյալ, տալիս են դրական արդյունքներ Թուրքիայի Հանրապետության հանրության շրջանում: Դիմում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, կանանց իրավունքների, ինչպես նաև մարդկային իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին ու միություններին` միանալ մեր նախաձեռնությանը և ձայնը տալ Կարո Փայլանին»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Սաիդա Օհանյանը խնդրում է նաև ինքնուրույն կերպով դիմել Նոբելյան կոմիտե՝ Կարո Փայլանին 2018 թ. Նոբելյան խաղաղության մրցանակի արժանացնելու համար:
Հայտը ներկայացնելու եզրափակիչ օրը 2018 թ. հունվարի 30-ն է: