|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի. հայտնում է Аргументы и Факты-ն:
Համապատասխան առաջարկով նամակը Նոբելյան հանձնաժողով է ուղարկել Կրթության համառուսական հիմնադրամի նախագահ Սերգեյ Կոմկովը:
«Վլադիմիր Պուտինը գործնականում ցույց է տվել իր նվիրվածությունը խաղաղության գործընթացին։ Լինելով աշխարհի առաջատար երկրներից մեկի ղեկավարը՝ նա առավելագույն ջանքեր է գործադրում խաղաղության պահպանման համար ոչ միայն իր երկրում, այլև ակտիվորեն օժանդակում է աշխարհում ծագած հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,- ասվում է նամակում։