|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շվեյցարաբնակ վրացի պրոֆեսոր Գեորգի Կալաձեն «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության թեկնածությունն առաջադրելու է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին պրոֆեսորը հայտնել է Грузия-Online-ին:
Նա նշել է, որ մի քանի երիտասարդների այս նախաձեռնությունն իր ուշադրությունն է գրավել ամիսների առաջ: Գեորգի Կալաձեի կարծիքով` նախաձեռնության շնորհիվ այն սպաները, ովքեր թույլ էին տալիս ձեռք բարձրացնել զինվորի վրա, սկսել են իրենց ավելի զուսպ պահել:
«Նոբելյան հիմնադրամի կանոնադրությունը թույլ է տալիս, որպեսզի ես` որպես քաղաքական գիտությունների պրոֆեսոր, Խաղաղության Նոբելյան մրցանակի համար թեկնածություն առաջադրեմ։ Եվ օգտվելով այդ հնարավորությունից`թեկնածության հայտ եմ ներկայացրել Ստոկհոլմում գտնվող Նոբելյան կոմիտե»,- ասել է Կալաձեն:
Նա նշել է նաեւ, որ «Չենք լռելու» նախաձեռնությանը պետք է մրցանակ շնորհել մարդու իրավունքների պաշտպանության եւ բռնության կանխարգելման դեմ մղվող պայքարում նորագույն տեխնոլոգիաներ օգտագործելու համար։