|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Նախկինում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտնել էր, որ 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի քանդված ճանապարհաեզրերի վերականգնման աշխատանքները կիրականցվեն 2025թվականի առաջին կիսամյակում։ Առաջին կիսամյակն ավարտվել է, սակայն քանդված հատվածները չեն նորոգվել։
Հունիսի 27-ին մարզպետ Ղալումյանին հարցրել եմ՝ ե՞րբ է նախատեսում իրականացնել և ավարտել 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի քանդված ճանապարհաեզրերի վերականգնման աշխատանքները։ Մարզպետարանից պատասխանել են․ «2025թ․ պետական բյուջեի միջոցներով ՀՀ ՏԿԵՆ պատվիրատվությամբ նախատեսվել է իրականացնել՝ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Հ-30 ավտոճանապարհի հետ հատման կետ հատվածում ջրհեղեղի հետևանքով ողողված և փլուզված թվով 10 տեղամասերի վերակառուցման աշխատանքները։ Լիազոր մարմնի կողմից այն գտնվում է մրցութային գործընթացի ապահովման փուլում։ Աշխատանքները կիրականացվեն 2025թ․ ընթացքում /հստակ ժամանակահատվածը կլինի՝ պայմանագրի առկայության պարագայում/»»։