|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Բացի Աշոցք-Գյումրի ավտոճանապարհից, Շիրակի մարզի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները ուժեղ ձյան և բքի պատճառով փակ են: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Շիրակի մարզի Ամասիա-Կարս, Ամասիա-Ցողամարգ ավտոճանապարհները. հայտնում է ԱԻՆ-ը:
Yerkir.am-ի տեղեկություններով` Աշոցք-Գյումրի ճանապարհահատվածի Վարդաղբյուր-Ցողամարգ հատվածում 20-ից ավելի մեքենա է արգելափակվել: Վարորդներն արդեն 30 րոպեից ավելի է, մեքենաները չեն կարողանում դուրս բերել ձնակույտի միջից: Մինչ այժմ փրկարարները չեն ժամանել, իսկ աղ ու ավազ ցանող մեքենաներ այս տարածքում այսօր ընդհանրապես չեն երևացել: