|
Փոխարժեքներ
10 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Սեպտեմբերի 7-ին, ժամը 10:06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղում քաղաքացին ընկել է շենքի տանիքից։
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ 3-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչ Մ․ Ք․-ն (ծնված 1952 թ․) ընկել է 4-րդ հարկի տանիքից և արգելափակվել երկու շենքերի արանքում:
Փրկարարները Մ. Ք․-ին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Նա հոսպիտալացվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» ԲԿ: