|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 19-ին, ժամը 08:50-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Վաղարշապատի խճուղու տներից մեկի տանիքից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տներից մեկի բնակիչ՝ 1986 թ. ծնված Կ. Բ.-ը երկհարկանի տան տանիքից ընկել է թիվ 12 տան բակ (սեփականատերը բացակայում է), միջանկյալ տարածքում առկա է մոտ 1.5 մ բարձրության ցանկապատ:
Փրկարարները դուրս են բերել Կ. Բ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ: