|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նկարիչների եւ քանդակագործների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ներկայացված են 55 նկարիչների եւ քանդակագործների աշխատանքներ:
Գեղանկարիչ Ռաֆայել Մարտիրոսյանի խոսքով` առաջին անգամ է, երբ մշակույթը Երեւանի ծայրամասերից բերվում է դեպի կենտրոն, ինչը վկայում է, որ մշակութային կյանքն ակտիվ է ոչ միայն կենտրոնում, այլեւ այլ վարչական շրջաններում:
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել վարչական շրջանի ուսանողների եւ մանկահասակ երեխաների աշխատանքների ցուցադրություններ: