|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տասնյակ տարի շարունակ նույն անհեթեթ հարցն է հնչում. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, դիմելով լրագրողներից մեկին, ով հետաքրքրվել է` արդյո՞ք Արթուր Բաղդասարյանը որեւէ առնչություն ունի մասոնների հետ, ասել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Ցանկացած լրագրող պետք է իր արժանապատվությունը բարձր պահի եւ բամբասանքների հենքի վրա ավելորդ հարցեր չտա, հարցեր, որոնք առնչվում են բացարձակապես ստի հետ»,- խորհուրդ է տվել Բիշարյանը` հավելելով, որ լավ կլինի, եթե հրապարակեն մասոնների ցուցակը, եւ ի վերջո, բոլորը հանգստանան`տեսնելով, թե ովքեր են նրանք:
Նշենք, որ վերջերս մամուլում հաճախ էր գրվում այն մասին, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հայաստան այցելած ֆրանկմասոնական մեծ վարպետ Գի Արսիզեի հետ, սակայն ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը հերքել էր այդ տեղեկատվությունը` հայտարարելով, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Ֆրանսիայի Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Գի Արսիզեի հետ չի հանդիպել եւ որեւէ առնչություն չունի ո՛չ այդ, ո՛չ էլ նմանատիպ այլ կազմակերպությունների հետ: