|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` այսօր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին «Երկիր»-ին տեղեկացրին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից:
Սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Կիրակոսյանի պաշտոնաանկությունը կապված է այլ պատճառների, մասնավորապես` լրատվամիջոցներից մեկում տպագրված մի հրապարակման հետ:
Հիշեցնենք, որ Կարինե Կիրակոսյանը սույն պաշտոնին նշանակվել էր 2004 թվականի մարտի 25-ից: