կարևոր
4225 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-25 21:46
Հասարակություն

Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանն ազատվել է պաշտոնից

Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանն ազատվել է պաշտոնից

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 25-ին հրաման է ստորագրել՝ պաշտոնից ազատվելով Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով գլխավոր հարկադիր կատարող Ս. Մեղրյանի 2023 թվականի հունվարի 25-ի թիվ 01/08.1/2944-2023 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Ա. Վարդանյանի դիմումը.

Արթուր Արմենի Վարդանյանին 2023 թվականի հունվարի 26-ից ազատել գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից»,-ասվում  է հրամանում։